Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանը ծրագրում է Հայաստան գազի արտահանման ծավալն ավելացնել 5 անգամ

Իրանը ծրագրում է Հայաստան գազի արտահանման ծավալն ավելացնել 5 անգամ
08.02.2016 | 23:17

Էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակում Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնել 5 անգամ՝ Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին: «Նույնիսկ Իրանի և Հայաստանի միջև համաձայնագրի հիման վրա հնարավոր է ավելացնել գազի մատակարարումները՝ օրական մինչև 5 մլն խմ»,- նշել է Քամելին՝ հավելելով, էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը կարող է իրանական գազի մատակարարման ավելացման առանցքային գործոն դառնալ: Իրանն օրական շուրջ 1 մլն խմ գազ է մատակարարում Հայաստանին: 2015-ի օգոստոսին Իրանն ու Հայաստանն էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման մասին համաձայնագիր կնքեցին: 107 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը ենթադրում է 275 կմ երկարությամբ ԷՀԳ-ն կառուցել 2 տարում: Իրանից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում և վերադառնում Իրան: Մաքսային ծառայության տվյալներով, 2014-ին Իրանից Հայաստան 383 մլն խմ գազ է ներկրվել:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ